Հայտնաբերվել է լավագույն խաղը հիշողության համար
Կոլումբիայի և Դյուկի համալսարանի գիտնականների թիմը հայտնաբերել է ճանաչողական թույլ խանգարումներով տարեց մարդկանց հիշողությունը խթանելու լավագույն խաղը: Արդյունքները հրապարակված են NEJM Evidence ամսագրում։
Հետազոտության ընթացքում փորձագետները վերլուծել են 107 մասնակիցների տվյալները, որոնք բաժանված են եղել երկու խմբի՝ 71 տարեկան միջին տարիքով։ Մի խմբին խնդրել են լրացնել խաչբառեր առցանց, մինչդեռ մյուս խմբին խնդրել են խաղալ մտքի խաղեր:
Պարզվել է, որ խաչբառերը գերազանցում են խաղերին դրական ճանաչողական ազդեցության առումով: Դրանց լուծումն ավելի արդյունավետ է եղել ամենածանր ախտանիշներով մասնակիցների համար, սակայն պարզվել է, որ ուսուցման երկու ձևերն էլ հավասարապես արդյունավետ են մտավոր դեգրադացիայի վաղ փուլում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Глеб Щелкунов / Коммерсантъ