Բաժիններ՝

38-ամյա համագյուղացին մետաղե խողովակով մի քանի անգամ խփել էր հիվանդանոց տեղափոխված տղամարդուն

Հոկտեմբերի 26-ի առավոտյան «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով բուժօգնության է դիմել Վերին Դվին գյուղի 36-ամյա մի բնակիչ:

Նա հայտնել էր, որ ծառից ընկել է: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 8-ի սահմաններում Այգեստան գյուղում հիվանդանոց տեղափոխված տղամարդն ու 38-ամյա համագյուղացին վիճել էին: 38-ամյա համագյուղացին մետաղե խողովակով մի քանի անգամ խփել էր հիվանդանոց տեղափոխված տղամարդուն:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան Վերին Դվինում կասկածվողը հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս