
Թերապևտը նախազգուշացրել է վտանգավոր սննդակարգերի մասին

Սննդային սահմանափակումները կարող են ոչ թե առողջությանը օգտակար լինել, այլ վնասել: Այս մասին «ՊՐԱՅՄ» գործակալության հետ զրույցում զգուշացրել է բժիշկ-թերապևտ Օլգա Ալեքսանդրովան։
Ալեքսանդրովայի խոսքով՝ հայտնի սննդակարգերը, որոնք սահմանափակում են որոշակի մթերքների օգտագործումը, կարող են մեծ վնաս հասցնել օրգանների աշխատանքին։ Կետոդիետան մեծացնում է բոլոր հիվանդություններից մահվան վտանգը՝ սննդակարգում ածխաջրերի համամասնության անբնական նվազման պատճառով:
«Բացի այդ, եթե մարդն ունի ածխաջրային փոխանակության խանգարում, ապա կետոդիետան կարող է հանգեցնել կետոացիդոզի: Այս վտանգավոր վիճակը կարող է նույնիսկ մահացու ելք ունենալ, եթե ժամանակին օգնություն չցուցաբերվի»,- shantnews-ի փոխանցմամբ՝ ընդգծել է մասնագետը։
Հում սննդի դիետան իր հերթին կնվազեցնի օրգանիզմում խոլեստերինի մակարդակը, որն անհրաժեշտ է սեռական հորմոնների արտադրության համար. սա հատկապես վտանգավոր է կանանց համար:
«Խմելու դիետան նույնպես մշտական հոգնածություն է առաջացնում, քանի որ հեղուկը, նույնիսկ ներառյալ խյուսը և շիլան, ի վիճակի չէ մարդուն տալ բավարար էներգիա, մակրո և միկրոէլեմենտներ»,- եզրափակել է Ալեքսանդրովան: