Թունաբանը զգուշացրել է դեղերը սուրճով կամ հյութով խմելու հետևանքների մասին
Սուրճի հետ կարելի է ցավազրկողներ խմել, իսկ նարնջի հյութով՝ երկաթ, ասել է ընդհանուր բժիշկ, թունաբան, Գիտական լրագրողների ակումբի անդամ Ալեքսեյ Վոդովոզովը։ Նա զգուշացրել է դեղերի հետ այս և այլ հայտնի խմիչքների փոխազդեցության մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։
Նա հիշել է, որ ԱՄՆ-ում մահացել է մի հիվանդ, ով խմել է խոլեստերինը իջեցնող դեղամիջոցը՝ ատորվաստատինը, օրական երկուսից երկուսուկես լիտր գրեյպֆրուտի հյութի հետ միասին։ «Պարզվել է, որ հյութի մեջ պարունակվող նյութերը, մասնավորապես՝ բերգամոտինը, դանդաղեցրել են լյարդում ատորվաստատինի քայքայումը։ Դրանից հետո ամբողջ աշխարհում նոր դեղամիջոցների համատեղելիության թեստավորումը պարտադիր է կատարվում»,- ասել է Վոդովոզովը։
Եթե երկաթի դեղահաբերը ընդունվում են կանաչ թեյի հետ, շարունակել է թունաբանը, ապա դրանց ազդեցությունը կարող է փոխվել թեյի մեջ մեծ քանակությամբ քիմիապես ակտիվ նյութերի առկայության պատճառով։ «Բայց եթե նույն երկաթը խմեք նարնջի հյութի հետ, ապա դեղամիջոցի կենսահասանելիությունը կավելանա: Շնորհիվ այն բանի, որ հյութում շատ օրգանական թթուներ կան, երկաթը շատ ավելի լավ կյուրացվի»,- ասել է բժիշկը։
Միևնույն ժամանակ, կոֆեինը, ըստ նրա, լավ է համադրվում ցավազրկողների հետ՝ օրինակ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի հետ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ unsplash