«Կանգնակների հարցը լուծեք. քիչ է մնում՝ ներքանշորերը հանեն, իրենց դռների դիմաց դնեն». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը բարձրացրեց կանգնակների հարցը:

«Հասարակական կարգի պահպանման ծառայությունում լիքը աշխատակիցներ ունենք: Կամ վերջապես ձեռքներս խփենք սեղանին, ՃՈ-ից պահանջենք, որ ուղղակի անօրինական կանգնակներ չդնեն: Քիչ է մնում՝ տանից ներքնաշորերը հանեն, իրենց դռների դիմաց դնեն: Էլ դույլ, էլ տուփեր, արկղեր..բոլոր հնարավոր ու անհնար գոյականները դրվում են այդ կանգնակների տեղում: Փոքր կենտրոնում լուծեք նաև վարձույթով, վաճառքով տրվող մեքենաների հարցը, որովհետև սոսկալի վիճակ է՝ կենտրոնում կայանատեղի գտնելը: Բերում 12.000 վճարում են, թողնում ու գնում»,- նշեց Թեհմինա Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս