Բաժիններ՝

«Yerevan Open» -ի առաջատարները 7 շախմատիստներ են

Երևանում շարունակվում է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը:

Մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ են տարել Գուպտա Սանկալպը, Արման Հակեմին, Ամիրռեզա Պուրրամեզանալին:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնել են Սամվել Տեր-Սահակյանը և այլոք:

Այժմ` 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները 7 շախմատիստներ են: Նրանք ունեն 5,5-ական միավոր:

«Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 15 երկրի 292 շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 14 միլիոն դրամ: Օփենի ավարտին կպարգևատրվեն 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ: «Yerevan Open»-ը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս