![](/banners/BeFunky-design.jpg)
Երիտասարդը գողացել և 450.000 դրամով վաճառել էր «Տոյոտա Քեմրիի» կառավարման համակարգը
![](https://168.am/wp-content/uploads/2021/12/meqena-1.jpg)
Հոկտեմբերի 12-ին մի քաղաքացի ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում տվել էր հաղորդում, որ հոկտեմբերի 4-ի ցերեկը գողացել են ՊԵԿ հյուսիսային մաքսատան տարածքում կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի իր ավտոմեքենայի ավտոմատ կառավարման համակարգը՝ պատճառելով 450 հազար դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կումայրիի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրու բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Նա հրավիրվել է բաժին և խոստովանել, որ ավտոմատ համակարգը գողացել է ինքը:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: