«Բարեկամության» լեհական օպերատորն առայժմ նավթի արտահոսը չի կապում երրորդ անձանց միջամտության հետ
Լեհական Pern խողովակաշարային օպերատորը, որը հոկտեմբերի 12-ին արտահոս Է հայտնաբերել «Բարեկամություն» նավթատարում, առայժմ երրորդ անձանց միջամտության նշաններ ի հայտ չի բերել: Այդ մասին հաղորդել Է ընկերությունը:
Նրա հաղորդագրության մեջ ասվում Է, որ վթարի շրջանում աղտոտման հիմնական մասն արդեն վերացվել Է: «Առաջին եզրակացությունները եւ խողովակաշարի դեֆորմացիան ցույց են տալիս, որ ներկայում երրորդ անձանց միջամտության նշաններ չկան: Այդուհանդերձ, անցկացվում են մանրամասն հետազոտություններ միջադեպի պատճառը որոշելու համար, որպեսզի նավթի մղումը որքան կարելի Է արագ սկսվի»,-նշել Է օպերատորը:
Հոկտեմբերի 12-ի առավոտյան Pern-ը հաղորդել Է նավթի արտահոսի մասին «Բարեկամություն» խողովակաշարի արեւմտյան տեղամասի (Պլոցկից մոտավորապես 70 կիլոմետր հեռավորությամբ) երկու գծերից մեկում: Դա գիծ Է, որով նավթ Է ստանում Գերմանիան: Pern ենթակառուցվածքի մնացած տարրերը, այդ թվում՝ տեղամասը, որով նավթ Է փոխադրվում Գերմանիա, աշխատում են նախատեսված ռեժիմով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: