Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լորիս Ճգնավորյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ շնորհավորել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ մաեստրո,

Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով:

Դուք, հիրավի, մեր ժամանակակից երաժշտարվեստի այն արվեստագետներից եք, ով հայտնի է իր գործունեությամբ ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ մշակույթի զարգացման և զորացման գործում:

Ձեր հեղինակած ստեղծագործությունները հնչել են աշխարհի տարբեր երկրներում` Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր` ամենուր արժանանալով մեծ ընդունելության և բարձր գնահատականի:

Արվեստասեր հասարակությունը Ձեզ մշտապես հիշելու է նաև որպես մի շարք բարեգործական նախաձեռնությունների հեղինակ: Դրանցից ամենանշանակալին, անշուշտ, երկրաշարժից հետո Ձեր «Ուխտագնացություն դեպի Գյումրի» նախաձեռնությունն էր, որի նպատակն ավերված Գյումրիում մշակութային կյանքը վերականգնելն ու Մշակութային ակադեմիայի ստեղծումն էր:

Սիրելի՛ մաեստրո, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս