Կամք, ձգտում և ոգեշնչում. արշավի հերոսն Ակբա բանկի հաճախորդն է

Ակբա բանկը նոր արշավի շրջանակում ներկայացնում է երեք հերոս, ովքեր հաղթահարում են դժվարություն, ունեն կամք, ձգտում և ոգեշնչում։

Արշավի գաղափարը ծնվել է թիմային քննարկումներից հետո։ Հիմքում բանկի առաքելությունն է՝ ոգեշնչել և խթանել գործընկերներին։ Արշավի շրջանակում բանկն իր գործընկերներին և հաճախորդներին տրամադրում է մինչև 10 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկեր՝ առանց գրավի և առանց երաշխավորի։

Ակբա բանկի հաճախորդները սպառողական վարկը կարող են ստանալ նաև acba digital համակարգի միջոցով։ Վարկային պայմանագրի ստորագրումը և վարկի տրամադրումը ևս կարող է իրականացվել առանց բանկ այցելության՝ էլեկտրոնային եղանակով՝ 24/7 ռեժիմով։

«Այս արշավով ևս մեկ անգամ շեշտում ենք մեր պատրաստակամությունը լինել մեր հաճախորդների կողքին՝ հասկանալով, որ ֆինանսական միջոցները շատ կարևոր են, սակայն ամենակարևորը մարդկանց ձգտումն է. ունենալ նպատակներ,  երազանքներ և հասնել այդ երազանքներին։ Սա ամենակարևորն է: Մնացած բոլոր դեպքերում Ակբա բանկը հաճախորդների կողքին է։ Որպես «հերոս» միշտ տեսել ենք մեր հաճախորդին, ով մտածել է, երազել է, արարել է։ Արշավի խորհրդանիշը չհանձնվող մարդու տեսակն է, որովհետև այսօր այդ տեսակի կարիքը շատ ունենք։ Ամեն մարդու հաջողությունն իր ձեռքերում է. պետք է  կենտրոնանալ այն նպատակի վրա, որին ձգտում ես և ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար»,- նշում է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Մեր արշավի առաքելությունը կայանում է նրանում, որ դո՛ւ ես քո հաջողության երաշխավորը, դու ինքդ պետք է պատասխանատվություն վերցնես քո բոլոր քայլերի ու նպատակների համար և համառորեն՝ մեծ ջանքեր գործադրելով հասնես քո նպատակին և լուծես քո առջև դրված բոլոր խնդիրները»,- նշում է բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Սոնա Պետրոսյանը:

«Մեր բանկի հաճախորդները և՛ acba digital-ով, և՛ բանկի մասնաճյուղերում կարող են ստանալ մինչև 10 միլիոն դրամ սպառողական վարկ, որի որոշումը կայացվում  է անմիջապես՝ ավտոմատ համակարգերով: Վերջինս դարձել է ավելի խելացի և հաշվի է առնում հաճախորդների ամբողջ փորձառությունը, որ ունեցել են բանկում»,- նշում է բանկի Մանրածախ բիզնես պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար Էլիզա Հայրապետյանը:

Ակբա բանկն իր բոլոր գործընկերների կողքին է. միշտ պատրաստ է ներկայացնել լուծումներ, որոնք կարող են իրագործել երազանքներ։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս