![](/banners/BeFunky-design.jpg)
Մշակվել է Լուսնի վրա բույսեր աճեցնելու նախագիծ
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/earth-view-from-moon-perspective-footprints-1400px.jpg)
Ավստրալական Lunaria One հետազոտական կազմակերպությունը մշակել է Լուսնի վրա բույսեր աճեցնելու նախագիծ, որը նախատեսվում է իրականացնել մինչև 2025 թվականը իսրայելական մասնավոր տիեզերական առաքելության շրջանակներում: Այս մասին հաղորդվում է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Մասնագետները նախատեսում են դիտարկել այն բուսատեսակների բողբոջումն ու աճը, որոնք ունակ են գոյատևել էքստրեմալ պայմաններում։ Այսպիսով, հնարավոր տարբերակներից մեկը Micraira ցեղի ավստրալական խոտն է, որն ի վիճակի է երկար ժամանակ գոյատևել առանց ջրի:
Լուսնային ֆերմայի նախագիծը առաջին քայլն է սննդի, դեղամիջոցների և թթվածնի համար բույսեր աճեցնելու համար, որոնք կարևոր նշանակություն ունեն Լուսնի վրա մարդկանց երկարաժամկետ բնակավայրեր կառուցելու համար, ասում են գիտնականները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը