1.5 միլիարդ դրամ՝ սպորտային հերթական միջոցառմանը

Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ խոստումների, խոստացել է Հայաստանում տարեկան առնվազն մեկ միջազգային առաջնություն անցկացնել։

Նրա այդ խոստումն ամրագրված է նաև Կառավարության ծրագրում, ուստի նրա այդ խոստումն ի կատար ածելու համար, այս շաբաթ Կառավարության որոշմամբ հատկացվել է ավելի քան 1.5 միլիարդ դրամ։

Այս գումարով, որը կարող է նաև աճել, 2023 թվականի ապրիլի 10-23-ը Հայաստանում նախատեսված է անցկացնել Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը։

Շուրջ 1.5 միլիարդ դրամից 600.540.5 հազար դրամը հատկացվել է գույք ձեռք բերելու նպատակով, 990.140.2 հազ. ՀՀ դրամը՝ այլ ծառայությունների համար:

Կարդացեք նաև

Նշենք, որ այս միջոցառման ընթացքում, ըստ Կառավարության որոշման, ակնկալվում է շուրջ 350 (նախնական) մարզիկների մասնակցություն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն, 45 մրցավար և միջոցառումը սպասարկող անձնակազմ (նախնական` 30 հոգի): Ընդհանուր առմամբ ակնկալվում է շուրջ 500 (նախնական) անձանց մասնակցություն:

Տեսանյութեր

Լրահոս