«Սամվել Բաբայանը պատերազմից առաջ, ու հատկապես պատերազմի ժամանակ ու դրանից հետո Նիկոլի «ռազմական լեգիտիմության» գլխավոր հենասյունն էր»
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերին թվում է, թե համախմբումն ինքնին լավ բան է։ Շատերին թվում է՝ դա այն աստիճան անբեկանելի ճշմարտություն է, որ անգամ հիմնավորման կարիք չունի։
Իսկ ես այդպես չեմ կարծում։ Ես կարծում եմ՝ պետք է պարտադիր քննել, թե համախմբման կոչ անողն ինչ հաշվեկշիռ ունի իր «հանրային գրանցամատյանում»։
Օրինակ՝ Սամվել Բաբայանը։ Այդ մարդը պատերազմից առաջ, ու հատկապես պատերազմի ժամանակ ու դրանից հետո Նիկոլի «ռազմական լեգիտիմության» գլխավոր հենասյունն էր։
Նա՛ էր, ում մատնացույց էին անում նիկոլականները, երբ մեզ ճղելով հուսահատ աղաղակում էինք, որ էդ ստահակը ունակ չէ պատերազմ ղեկավարել։ Ասում էին՝ տե՛ս, ահա Կամանդուշին նիկոլի կողքին է։
Սամվել Բաբայա՛նն էր, որին մատնացույց էին անում նիկոլականները, երբ մեզ ճղելով հուսահատ աղաղակում էինք, որ էդ ստահակը ունակ չէ պարտությունից հետո ապահովել բանակի վերականգնումը։ Ասում էին՝ տե՛ս, ահա Կամանդուշին Նիկոլի կողքին է։
Ու հիմա չկա ոչ մի գրամ զղջում ու խոստովանություն ու ապաշխարհություն։
Էս պայմաններում ի՞նչ «համախմբում»»։