Բաժիններ՝

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Հոկտեմբերի 3-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդ: Ըստ նրա՝ անասնագոմում ընկել էր:

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Շենիկ գյուղի վարչական տարածքում վիճաբանություն էր եղել 44-ամյա տղամարդու և Մյասնիկյան գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդի միջև, որի ընթացքում էլ 29-ամյա երիտասարդը դանակահարել էր 44-ամյա շենիկցուն:

Մյասնիկյան գյուղի 29-ամյա բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս