
Ամերիկացի երգչուհի Լորետա Լինը վախճանվել Է 90 տարեկան հասակում

90 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի երգչուհի Լորետա Լինը, որը կատարում էր քանթրի-երաժշտություն: Այդ մասին հաղորդել է նրա ընտանիքը:
«Լորետա Լինն այս առավոտյան՝ հոկտեմբերի 4-ին, խաղաղությամբ հանգչել է տանը, քնած ժամանակ»,-ասվում է նրա ընտանիքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երգչուհու թվիթերյան Էջում: Լինն առավել հայտնի է այնպիսի երգերով, ինչպիսիք են՝ Don՚t Come Home a՚ Drinkin՚-ը, I Wanna Be Free-ն, Cry Cry Cry-ն, Louisiana Woman-ը եւ Mississippi Man-ը:
Նրա ժողովրդականության բարձրակետը 1960-1980-ական թվականներն Էին: Երգչուհին նշվել է մի քանի «Գրեմմի» մրցանակներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: