Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ․ MediaHub

Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով փորձեց փակել Կաթողիկոսի և ՀՀ ու Արցախի նախկին նախագահների հանդիպումների նպատակահարմարության ու շարունակականության թեման: Սակայն արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ պետք է փակի այս թեման:

MediaHub-ը պարզաբանման համար դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանին:

Նա նշել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։

Ինչ վերաբերում է բուն հարցին՝ Տեր-Պետրոսյանը վերջակետ դրեց այդ կարևոր նախաձեռնությանը, Տ. Եսայի քահանա Արթենյանն արձագանքել է.

«Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31