Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում սեպտեմբեր ամսին ծնվել է 203 երեխա

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2022 թվականի սեպտեմբեր ամսին լույս աշխարհ են եկել 203 երեխա՝ 104 տղա եւ 99 աղջիկ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 119 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 40 երեխա՝ Գավառի, 23 երեխա՝ Սեւանի, 17 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 4 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Նույն աղբյուրի համաձայն՝ նախորդ տարվա սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցվել է 160 ծնունդ։ Իսկ վերջին տարիների սեպտեմբեր ամսին առավելագույն քանակի ծնունդ Գեղարքունիքում գրանցվել է 2016 թվականին՝ 305-ի չափով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս