
Բժիշկը պատմել է աշնանային զբոսանքի օգուտների մասին

Որպեսզի աշնանային զբոսանքն օգտակար լինի, պետք է վայր դնել հեռախոսը և շնչել ոչ թե բերանով, այլ քթով, ասել է բժշկական գիտությունների թեկնածու, բարձրագույն կատեգորիայի օտորինոլարինգոլոգ Վլադիմիր Զայցևը։ Նա նշել է անվտանգ զբոսանքի կանոնները «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում:
Զայցևը խորհուրդ է տվել կրել եղանակին համապատասխան հագուստ՝ բաճկոն, գլխարկ, ձեռնոցներ և ընտրել սպորտային կոշիկներ։ Բացի այդ, նա նշել է, որ ավելի լավ է շնչել քթով։ «Ճիշտ շնչառությունը դառնում է պաշտպանություն այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են ֆարինգիտը, տոնզիլոֆարինգիտը, քթի խոռոչի բորբոքումները»,- ասել է բժիշկը:
Նա նաև խորհուրդ է տվել զբոսանքի ժամանակ դադարեցնել հեռախոսով խոսելը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը