Բաժիններ՝

Սննդաբանը խոսել է շատ արագ նիհարելու վտանգների մասին

Քաշի չափազանց արագ կորուստը կարող է բացասաբար ազդել արտաքին տեսքի վրա և վնասել ներքին օրգաններին, ասում է ЛабКвест բժշկական լաբորատորիայի դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դարիա Ռուսակովան։ Այս մասին հայտնում է «Известия» հրատարակությունը։

«Հանուն արագ արդյունքների մարդիկ հաճախ դիմում են ծայրահեղ քայլերի. նրանք դիմում են խիստ, սովամահ անող դիետաների օգնությանը, խախտում են խմելու ռեժիմը, օգտագործում են հավելումներ, որոնք ենթադրաբար արագացնում են ճարպերի այրման գործընթացը կամ իրենց ուժասպառության են հասցնում մարզասրահում»,- ասել է Ռուսակովան:

Այս ամենը, նրա կարծիքով, թույլ չի տալիս օրգանիզմին հարմարվել։ Արդյունքում, ճարպային և մկանային հյուսվածքի ակտիվ քայքայումը հանգեցնում է նյութափոխանակության մակարդակի նվազմանը և բացասաբար է անդրադառնում լյարդի և երիկամների աշխատանքի վրա։

Ռուսակովայի խոսքով, նիհարելու գործընթաց սկսելու համար պետք է նվազեցնել սննդակարգի կալորիականությունը և բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը։ Շաբաթական միջինը 500-1000 գրամով նիհարելու համար բավական է օրական մոտ 550 կկալի դեֆիցիտ ստեղծել։

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Global Look Press/Andrey Arkusha

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս