Բաժիններ՝

Ինչպե՞ս է տղամարդը մեկ տարում 50 ադամանդ գտել

ԱՄՆ Արքանզաս քաղաքի բնակիչը չորս տարվա ընթացքում գտել է 80 ադամանդ, որոնցից 50-ը նրան հաջողվել է գտնել 2022 թվականի ընթացքում։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է New York Post-ը։

Սեպտեմբերի սկզբին Սքոթ Քրեյքսը գնացել էր ադամանդներ փնտրելու Diamond Crater State Park-ում: Համաձայն այգու կանոնների՝ որոնողները կարող են խառնարանից հավաքել ոչ ավելի, քան 22 կիլոգրամ մանրախիճ, որպեսզի այն փորձարկեն օգտակար հանածոների համար ավելի հարմար պայմաններում: Մանրախիճը մաղելով՝ Քրեյսը փոքրիկ ադամանդ է հայտնաբերել և այն տարել գնահատելու և գրանցելու:

Նրան ասել են, որ դա 35000-րդ հանքանյութն է, որը հայտնաբերվել է այգում 1972 թվականից ի վեր: Նրանք պարզել են, որ տղամարդու գտածոն սպիտակ ադամանդ է, որը փոքր է մեկ կարատից: Քրեյսը այն անվանել է թոռան անունով:

Հայտնաբերված հանքանյութի համար ամերիկացին երկու գիշեր անվճար կացություն է ստացել Արքանզասի այգիներից մեկում և հատուկ շրջանակ՝ իր ադամանդի և գրանցման քարտի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս