Թափահարել, բայց չխառնել. 4 մթերք, որոնք չի կարելի խառնել ալկոհոլի հետ
Lisa.ru-ն ներկայացնում է մթերքներ, որոնք չի կարելի համատեղել ալկոհոլային խմիչքների հետ:
Աղանդերներ
Քաղցրավենիքը մեծ քանակությամբ վնասակար է։ Ինչո՞ւ։ Մարսողական համակարգը առաջին հերթին մարսում է արագ ածխաջրերը, իսկ ալկոհոլը մնում է չմշակված։ Օրգանիզմը պարզապես ժամանակ չունի տոքսինների դեմ պայքարելու համար։
Քաղցր մրգեր
Մրգերը հաճախ մատուցում են գինիների, շամպայնի, լիկյորների, կոնյակի հետ։ Բայց բնության ոչ բոլոր նվերներն են օգտակար մեր ստամոքսի համար: Սա վերաբերում է քաղցր մրգերին և հատապտուղներին (խաղող, բանան, ձմերուկ կամ սեխ): Ալկոհոլի ազդեցության տակ մթերքները կսկսեն խմորվել աղիներում։ Արագ հարբածությունը երաշխավորված է։
Բանջարեղենային աղցան
Բանն այն է, որ բանջարեղենն ու կանաչեղենն օրգանիզմում արագ են մարսվում։ Նման ուտեստներ ուտելը նման է դատարկ ստամոքսին ալկոհոլ խմելուն։
Բնական և գազավորված հյութեր
Քաղցր ըմպելիքներն օրգանիզմի վրա գործում են այնպես, ինչպես աղանդերն ու քաղցր մրգերը Լավ այլընտրանք է լոլիկի հյութը։ Այն իդեալական է օղիով կոկտեյլների համար։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ ShutterStock/Fotodom.ru