
Նշվել է միջոցը, որը կօգնի հրաժարվել ալկոհոլից

Սննդաբան Իրինա Պիսարյովան Ura.ru-ին տված հարցազրույցում անվանել է մի մեթոդ, որը կօգնի մարդուն նվազեցնել ալկոհոլի օգտագործումը։ Նրա խոսքով, այս հարցում կարող է օգնել գավաթի ճիշտ ընտրությունը։
«Ցածր գավաթները մարդը ենթագիտակցաբար ավելի շատ է լցնում, իսկ բարձրերը՝ ավելի քիչ։ Դա պայմանավորված է մարդկանց հոգեբանությամբ, քանի որ նրանք ավելի շատ կենտրոնանում են քանակությունը ուղղահայաց չափելու վրա, քան հորիզոնական»,- ասել է մասնագետը։
Նա նշեց, որ բաժակի ձևը ևս կարող է ազդել ալկոհոլի քանակի վրա: Սննդաբանըխ որհուրդ է տալիս ընտրել բարձր և նեղ գավաթներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը