Բաժիններ՝

«Սեւանի աղերսը» էկո-կրթական թատերական ներկայացումը պատմում է Սեւանա լճի հիմնախնդիրների մասին

Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Ճամբարակ քաղաքներում, Դրախտիկ, Լճաշեն եւ Վարդենիկ գյուղերում բեմականացվել է էկո-կրթական թատերական ներկայացումը՝ նվիրված Սևանա լճի օրվան:

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրին «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի գրասենյակից, այն պատրաստվել է «Արեգունի» ՀԿ-ի կողմից՝ «Սեւանի ընկերներ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Շրջակա միջավայր եւ առողջություն» ՀԿ-ն՝ Եվրոպական Միության եւ Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրով։

« «Սեւանի աղերսը» թատերական ներկայացման նպատակն է հանդիսատեսին ներկայացնել Սեւանի հիմնախնդիրները բեմադրության միջոցով։ Այն տարբեր տարիքի հանդիսատեսին պատմում է Սեւանա լճի հիմնախնդիրների մասին: Ներկայացման ավարտին խնդիրները ամփոփվում են հանդիսատեսի հետ՝ ինտերակտիվ կերպով: Շուրջ մեկ ամիս է անցել էկո-կրթական թատերական ներկայացման պրեմիերայից, որն արդեն հասցրել են սիրել Գեղարքունիքի մարզի թե՛ փոքրիկները եւ թե՛մեծահասակները: Ներկայացումը դիտել են 500-ից ավելի երեխաներ եւ ծնողներ՝ Գավառից, Ճամբարակից, Լճաշենից, Դրախտիկից եւ Վարդենիկից: Առաջիկայում ներկայացումը շրջելու է Սեւան քաղաքում, Դդմաշեն եւ Ծովագյուղ գյուղերում։ Ծրագրում ենք եւս երկու գյուղերում կազմակերպել ներկայացումը, որոնց ընտրությունը կկատարենք մոտակա օրերին»,- նշեց «Շրջակա միջավայր եւ առողջություն» ՀԿ նախագահ Լիաննա Մարգարյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս