Սննդաբանը նշել է որոշ մարդկանց առողջության համար սև պղպեղի վտանգավորության մասին
Սև պղպեղը մի շարք օգտակար հատկություններ ունի առողջության համար, սակայն որոշ հիվանդությունների առկայության դեպքում, ինչպիսիք են գաստրիտը կամ ցիստիտը, այն կարող է վնասակար լինել, զգուշացրել է սննդաբան Գյուլշատ Սիրաևան։ «Доктор Питер»-ի հետ հարցազրույցում նա հիշեցրել է, թե ում կարող է վնասել այս կծու համեմունքը։
Մասնագետը խորհուրդ է տվել աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին՝ գաստրիտ, կերակրափողի էրոզիա, ստամոքսի կամ աղիների խոցեր, հրաժարվել սննդից, որին ավելացնում են սև պղպեղ։
«Այրվող ալկալոիդները, որոնք մեծ քանակությամբ հայտնաբերված են պղպեղի մեջ, խթանող ազդեցություն են ունենում ստամոքսի լորձաթաղանթի վրա՝ մեծացնելով գրգռվածությունն ու բորբոքումը, գրգռելով զգայուն ընկալիչները։ Այս դեպքում ցավը կուժեղանա»,- բացատրել է նա։
Նաև, ըստ Սիրաևայի, ավելի լավ է բացառել կամ խստորեն սահմանափակել այս համեմունքի օգտագործումը քրոնիկ ցիստիտի առկայության դեպքում, քանի որ դրանում պարունակվող կապսաիցինը կարող է առաջացնել հիվանդության սրացում կամ հանգեցնել միզուկի բորբոքմանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը