Բրեդ Փիթն անվանել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց
58-ամյա ամերիկացի դերասան Բրեդ Փիթը Vogue ամսագրին տված հարցազրույցում անվանել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց։
Փիթի կարծիքով՝ հանգուցյալ դերասան և ռեժիսոր Փոլ Նյումանին կարելի է համարել բոլոր ժամանակների ամենագրավիչ տղամարդը։
«Եթե դիտարկենք դերասանական մասնագիտության ներկայացուցիչներին… Քանի որ դա իմ գործն է… մտքիս է գալիս Փոլ Նյումանը: Նա այնքան ազնվորեն էր ծերանում… Ասում են՝ անսովոր ջերմ և ազնիվ մարդ էր»,- ասել է Փիթը:
Պատասխանելով ամենագեղեցիկ տղամարդկանց մասին հարցին՝ դերասանը հիշել է նաև իր գործընկերոջը՝ 61-ամյա Ջորջ Քլունիին։
«Ես կնշեմ Ջորջ Քլունիին, գրողը նրան տանի: Ինչո՞ւ ոչ»- ասել է դերասանը: «Սովորաբար ես ծաղրում եմ նրան, իսկ նա՝ ինձ։ Բայց այս անգամ ես կանեմ հակառակը: Բայց միայն այս անգամ։ Ջորջ, սա քեզ համար է»,- կատակել է Փիթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը