Կանացի անսովոր ճակատագրերի մասին 3 վեպ, որոնք կկարդաք մեկ շնչով
«Ռոուզ Նապոլիտանոյի ինը կյանքերը», Դոննա Ֆրեյտաս
Ռոուզն ամուսնացած է։ Նա սիրում է իր գիտական կարիերա և իրեն ընդհանրապես չի պատկերացնում մոր դերում։ Նա սիրում է իր աշխատանքը, իր ամուսնուն և կյանքը, ինչպես որ կա՝ առանց երեխաների: Մինչև մի օր լուրջ վեճը բաժանում է նրա ամբողջ պատմությունը ինը հնարավոր սցենարների: Վաստակավոր պրոֆեսոր, սիրող մայր, անհավատարիմ կին, իդեալական դուստր, միայնակ, թե երջանիկ ամուսնացած… Ո՞վ կդառնա ի վերջո Ռոուզը:
«Իմ հանճարեղ ընկերուհին», Ելենա Ֆերանտե
Ելենա Ֆերանտեի «Նեապոլիտանական ցիկլի» չորս վեպերից առաջինը, որը հիացմունքի առարկա է դարձել ամբողջ աշխարհում, երկու ընկերուհիների՝ Լենուի և Լիլայի պատմությունն է, ովքեր ապրում են 50-ականների Նեապոլի ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Նրանց մանկությունն ու պատանեկությունը անցնում է դաժան փողոցներով, որտեղ աղջիկները սովորում են բոլոր հանգամանքներում հույսը դնել միայն միմյանց վրա։
«Կորսված լիճ», Ս. Է. Ալեն
Դևինը մոր՝ Քեյթի հետ պատրաստվում է տեղափոխվել և իրերը հավաքելիս պատահաբար սնդուկի մեջ գտնում է «Կորսված լիճ» պանսիոնատից ուղարկված բացիկ։ Այն կարդալուց հետո Քեյթը, ով վերջերս է կորցրել ամուսնուն և հազիվ վերականգնվել վշտից, հասկանում է՝ սա իր ճակատագիրը փոխելու հնարավորություն է։
Պատրաստեց Անի Գաբուզյանը