«Մարդը Ալիևին ասում է քարտեզ ցույց տուր, փոխանակ ինքը իր քարտեզը ցույց տա»․ Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացարձակ միևնույն է, թե ինչ է խոսում Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից: Մարդը Ալիևին ասում է քարտեզ ցույց տուր, փոխանակ ինքը իր քարտեզը ցույց տա: Նիկոլը թուրք է: Թուրքից բեթար է:
Ուզում եմ հավատամ, որ ՀՀ 3 նախագահները և կաթողիկոսը ամբողջապես գիտակցում են, թե ինչպիսի ՍՊԱՍՈՒՄ են առաջացրել ԲՈԼՈՐԻՍ մոտ: Շատ կարևոր է հիմա իմպուլսիվ և լավ չհաշվարկված քայլեր ու ձևակերպումներ չանելը: Շատ կարևոր է հիմա իրար ներելը ու հանդուրժելը ՀԱՆՈՒՆԻ համար: Բայց նաև պետք է հասկանաք, որ եթե չստացվեց այսպես ասած «լեզու գտնել» իրար հետ, ապա ոչ ոք այլևս ոչ մի «հիմնավորված» պատճառաբանություն չի ընդունելու՝ ոչ պրես.ռելիզի տեսքով, ոչ ձեր մեդիաների էջերի վերլուծություններով:
Առաջ Աստված: Ես հավատում եմ, որ դուք պետական այրեր եք»:

Տեսանյութեր

Լրահոս