
Բժիշկ Մյասնիկովը բացահայտել է արագ քնելու միջոց

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը մի քանի խորհուրդ է տվել անքնությաբ տառապողներին: Մեթոդը, որով կարելի է արագ քնել, նա բացահայտել է «Россия 1» ալիքի «О самом главном» հաղորդման ընթացքում։ Համարը հասանելի է «Смотрим» հարթակում։
Մյասնիկովը խորհուրդ է տվել հերթով թուլացնել մարմնի մկանները։ Ինչպես պարզաբանել է մասնագետը, այդ պահին պետք է մտածել միայն հանգստի գործընթացի մասին։ Միաժամանակ բժիշկը քնելուց առաջ ոչխարների հաշվումը անարդյունավետ մեթոդ է անվանել։ Նրա կարծիքով, փոխարենը ավելի լավ է մտածել ինչ-որ վերացական բանի մասին, ինչպիսին ծովն է։
Բժիշկը նշել է, որ այն մարդը, ով դժվարանում է քնել, պետք է զարգացնի «մահճակալ-քուն» ռեֆլեքսը, այսինքն՝ սովորի քնել ամեն անգամ, երբ անկողնում է։ Այս ռեֆլեքսը ձեւավորելու համար նա խորհուրդ է տվել 20 րոպեից ավելի արթուն չմնալ անկողնում։ Եթե այս ընթացքում հնարավոր չէ քնել, ապա պետք է վեր կենալ և շրջել բնակարանով, ապա վերադառնալ և փորձել քնել։
«Ցերեկը անկողնում մի քնեք։ Մի նստեք անկողնու վրա: Քնելուց առաջ մի նայեք հեռախոսին և այլ տեսակի գաջեթներին։ Գիշերը չափից դուրս մի կերեք»,- հեռուստահաղորդավարը թվարկել է ևս մի քանի կանոն, որոնց պահպանումը կօգնի բարելավել քնի որակը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը