Բաժիններ՝

34-ամյա պայմանագրային Գոռ Գևորգյանը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ. նա երկու երեխա ունի․ News.am

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկի ուղղությամբ զոհվել է պայմանագրային զինծառայող 34-ամյա Գոռ Գևորգյանը: news. am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանն ասաց, որ հոկտեմբերի 8-ին կլրանար Գոռի 35-ամյակը:

Գոռն ամուսնացած էր, ունի երկու երեխա, եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է, իսկ հայրը`ԵԿՄ անդամ է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։

Սեպտեմբերի 14-ին  Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930