«Ի՞նչա անում ԱԺ աշխատակազմի ղեկավարը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողքը քիփ կանգնած». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խնդրում եմ, ինձ՝ արհեստավոր մարդուս, ով գաղափար չունի պաշտոնական արարողակարգից և դիվանագիտական հաղորդակցությունից բացատրեք: Ի՞նչա անում, կարծեմ ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ով պետք է ներքևում պատշաճ կերպով կազմակերպեր ասուլիսը և դրա ընթացքը՝ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողքը քիփ կանգնած:

Որքան գիտեմ Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի աստիճանակարգին համապատասխանող որևէ մեկը ԱՄՆ պատվիրակության մեջ չկա:

Հենց պատասխան գտնեք, կգտնեք նաև այդ ասուլիսի ձախողումների պատճառները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930