Բաժիններ՝

Մխիթարյանը մասնակցեց «Ուդինեզե»-ի դեմ խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Ուդինեզե»-ի հետ:

Մեկնարկից 5 րոպե անց «Ինտեր»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Աչքի ընկավ Բարելան: Միլանյան ակումբին, սակայն, չհաջողվեց պահպանել հաշիվը և «Ուդինեզե»-ն երեք գնդակ առավելությամբ հաղթեց` «Ուդինեզե»-«Ինտեր»` 3:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 31-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 12 միավոր: Առաջատարը 16 միավորով հենց «Ուդինեզե»-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս