Նենսի Փելոսին և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին քիչ առաջ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից։

Փելոսին Երեւանում է պաշտոնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Նա այսօր առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկել, ապա Երեւանի Գաֆէսճյան կենտրոնում հանդես եկել ելույթով։

Նշենք, որ ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930