Բալանսի խախտումը հավասարազոր է կործանման՝ այն, ինչն անխուսափելի է այս աղանդավորական խմբակի իշխանության պահպանման դեպքում. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ « Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը (եթե, իվարկե, այս ձևակերպումը կիրառելի է Հայաստանի համար) ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե չլինի Թուրքիան՝ իր ռեգիոնալ մեգահավակնություններով։

Մնացած բոլոր դեպքերում վեկտորի փոփոխությունը հանգեցնելու է աշխարհաքաղաքական վակուումի ձևավորմանը, որը լրացվելու է ոչ թե արևմտյան, այլ առավելապես թուրքական ազդեցությամբ՝ և տնտեսական, և քաղաքական, և քաղաքակրթական։ Դրա նախադեպերը քիչ չեն։

Հայաստանի՝ որպես պետության փրկությունը բացառապես հաշվարկված բալանսավորման մեջ է։ Բալանսի վերջնական խախտումը հավասարազոր է կործանման՝ այն, ինչն անխուսափելի է այս աղանդավորական խմբակի իշխանության պահպանման դեպքում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930