«Միտումնավոր դավաճանական խոսք է ասում, հետո փորձում սրբագրել». Գ. Մանուկյան

Ինչքան կարելի է միտումնավոր դավաճանական խոսք ասել ԱԺ ամբիոնից, հետո փորձել սրբագրել: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա իրարամերժ հայտարարություններին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքական կենսագրությունում և հատկապես վերջին 4 տարիներին՝ վարչապետ եղած ժամանակ, տասնյակներով նման օրինակներ կարելի է բերել»,- շեշտեց պատգամավորը՝ հավելելով, որ իշխանական պատգամավորները 44-օրյա պատերազմն են հիշեցնում, առաջնագիծը, սակայն իր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից ասել են՝ պատերազմական ժամանակահատվածի համար հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ չի հարուցվել: Այսինքն, ամբողջը սուտ է եղել, մանիպուլյացիա:

«Առաջինը հենց Փաշինյանը սկսեց պառակտել հասարակությունը»,- շեշտեց նա և անդրադառնալով եռամսյա հավաքներին՝ պնդեց, որ Անդրանիկ Քոչարյանի կոչը կյանք ստացավ՝ ոստիկանության ցուցակներով մտել են զինկոմիսարիատներ, երբ գոյություն ունի մոբիլիզացիոն պլան:

«Խառնել էին ամեն ինչ: Քաղաքական ակտիվություն ունեցող մարդկանց խնդիր ունեին զորակոչել: Այդպես էլ եղավ: Այսօր մեր դաշնակցական բազմաթիվ տղաներ եռամսյա հավաքների շրջանակում առաջնագծում են: Դիմադրության շարժման մասնակիցներից առաջնագծում են, հարյուրներով կարող եմ ասել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս