«Ակադեմիական քաղաք Աշտարակում․․․ ԼՈՒ՞ՐՋ». Հայկ Դեմոյան
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ակադեմիական քաղաք Աշտարակում․․․ ԼՈՒ՞ՐՋ
Բա ամոթ չլինի հարցնենք Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում հին քաղաք վերականգնելու ծրագրերը ի՞նչ եղան։ Չլինի արդեն իրագործվել է, բայց տեղյակ չենք։ Առաջարկում եմ միանգամից Մարսի վրա Քայլաքաղաքի նախագծի վրա աշխատել, միևնույն է թե առաջինը, թե երկրորդն ու վերջինը ընդամենը օդ թնդացնելու ու ուշադրություն շեղելու համար է։
Ակադեմիայի հաշվեկշռի վրա գտնվող բավական գրավիչ շենք-շինություններն օտարելու և կոմերցիոն նպատակներով օգտագործելու ցանկություններն ավելի թաքուն ու մի փոքր էլ համոզիչ եղանակներով կարելի էր հանրայնացնել, որ միանգամից չկռահենք ակադեմիական քաղաք ծնելու հետին նպատակները»։