
Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջը պահպանության գոտու վերաբերյալ կոնսուլտացիաներ է սկսել Ուկրաինայի եւ ՌԴ-ի հետ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ կոնսուլտացիաներ է սկսել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ Զապորոժիեի ատոմակայանի շուրջը միջուկային եւ ֆիզիկական անվտանգության պահպանության գոտու ստեղծման հարցով:
«Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար ճեպազրույցում ես առաջարկեցի շտապ պահպանության գոտի սահմանել կայանի շուրջը: Ես այդ թեմայի շուրջ կոնսուլտացիաներ եմ սկսել երկու կողմերի հետ: Անշուշտ, Ուկրաինայի հետ (…): Ինչպես նաեւ Ռուսաստանի՝ բանակցությունների անկապտելի գործընկերոջ հետ, քանի որ նրանք վերահսկում են օբյեկտը»,- ասել է Գրոսին սեպտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսում:
Ինչպես նշել է Գրոսին, Զապորոժնեի ատոմակայանի գնդակոծումները շարունակվում են, սպառնալիքի տակ են ռեակտորները եւ բանեցված վառելիքի պահման զետեղարանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: