Բաժիններ՝

«Չեմ կարող նկարագրել, թե անձամբ ինձ համար ինչ նշանակություն ուներ սիրելի հայերի կողմից այս ընդունելությունը». Բրայան Մեյ

Լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյը կիսվել է Երևանում անցկացվող STARMUS VI փառատոնի շրջանակում ստացած տպավորություններով, հույս հայտնել, որ մի օր կրկին կվերադառնա Հայաստան:

«STARMUS – ԵՐԵՎԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ!!! Շատ զգացմունքային էր, ռիսկային, ուրախ, աննկարագրելի… և այնքան արագ: Բոլոր ամիսների նախապատրաստությունից, քննարկումներից, փորձերից և մտորումներից հետո մենք այնքան արագ հայտնվեցինք դրա մեջտեղում, չափազանց արագ: Գործն արված էր, և մենք խոնարհվում էինք, մեր ականջներում՝ ուրախ հանդիսատեսի ձայնը: Եվ նորից, գիշերվա լռության մեջ, ազատման այդ զգացումը և թեթևությունը, որ ամեն ինչ լավ անցավ, իհարկե, ոչ ամբողջովին պլանի համաձայն, բայց, բարեբախտաբար, շատ լավ, և գնացքի ակնհայտ վթարներ չկային. ոչինչ, ինչի համար պետք է ներողություն խնդրեմ:

Ես նույնիսկ բառերով չեմ կարող նկարագրել, թե անձամբ ինձ համար ինչ նշանակություն ուներ սիրելի հայերի կողմից այս ընդունելությունը. այնքան սեր, ասես վերադարձող կորսված երեխա լինեի, կամ ամուսին, կամ պապիկ… շատ շնորհակալ եմ: Ես ինձ լիովին զգում էի ինչպես տանը։ Եվ ես հուսով եմ, որ ինձ կհաջողվի վերադառնալ մի օր, գուցե ևս մեկ այլ իրավիճակում: Armenia Rocks !!! Bri»,- ինստագրամյան իր էջում գրել է Մեյը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս