Բանջարեղենի եւ մրգերի գործածումը գրեթե 10 տոկոսով նվազեցնում է մահվան ռիսկը. ճապոնացի գիտնականներ

Բավականաչափ քանակությամբ բանջարեղենի եւ մրգերի կանոնավոր գործածումը, որոնք հարուստ են սննդային թելքերով եւ վիտամիններով, գրեթե 10 տոկոսով նվազեցնում է մահվան ռիսկը: Այդ մասին ասված է ճապոնացի գիտնականների խմբի զեկույցում, որը հինշաբթի օրը հրապարակվել Է Ճապոնիայի Ազգային ուռուցքաբանական կենտրոնի կայքում: Անցյալ դարի 90-ական թվականների սկզբից նրանք դիտարկել են Ճապոնիայի 11 պրեֆեկտուրաների, ներառյալ Տոկիոյի, շուրջ 95 հազար բնակիչների:

Հետազոտության սկզբի պահին նրանք եղել են 40-ից մինչեւ 60 տարեկան: Հիմնական ուշադրությունը նվիրվել է սննդաբաժնին եւ օրական գործածվող բանջարեղենի եւ մրգերի քանակությանը: Արդյունքում նրանք բոլորը բաժանվել են հինգ խմբի՝ կախված հիշյալ մթերքների գործածության ծավալից: Մինչ այժմ 95 հազարից մահացել է շուրջ 24 հազար մարդ: Արդյունքում գիտնականները կարողացել են հավաքել վիճակագրություն եւ բացահայտել կապ սննդային նախապատվությունների եւ մահվան ռիսի միջեւ:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ մրգերի մեծ գործածությամբ երկու խմբերից մահվան ռիսկը 8 – 9 տոկոսով եղել է ցածր, քան ամենացածր գործածությամբ խմբում: Ըստ որում, ինչ վերաբերում է սրտի հիվանդություններից մահերին, ապա այդ ցուցանիշը եղել է միանգամից 13 տոկոսով պակաս: Ինչ վերաբերում է բանջարեղենի գործածությանը, ապա այն մարդկանց մոտ, ովքեր այն կանոնավորպես գործածում են սննդի մեջ, մահերի ռիսկը եղել է 7 – 8 տոկոսով ցածր:

Տարբեր պատճառներից, ներառյալ քաղցկեղային եւ սիրտ-անոթային հիվանդությունները, մահվան ռիսի գործակիցը հաշվարկվել Է՝ ելնելով բանջարեղենի եւ մրգերի ամենաքիչ գործածությամբ խմբերում մահացության վիճակագությունից: Ըստ որում ճապոնացի մասնագետները հաշվի են առել հետազոտության մասնակիցների առողջական վիճակը, սովորությունները, ժառանգական հիվանդությունները, մարմնի զանգվածի ինդեքսը եւ այլ պարամետրեր, որպեսզի բացառեն այդ գործոնները վերջնական արդյունքից: Իրենց հետազոտության մեջ ճապոնացի գիտնականները խորհուրդ են տաիս հետեւել սննդաբաժնին եւ օրական գործածել առնվազն 300 գրամ բանջարեղեն եւ 140 գրամ մրգեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս