Մեզ համար դավաճանը մեկն է’ Նիկոլ Փաշինյանը. զոհված զինծառայողի հայր

«Այսօր խորհուրդ կա, և խորհուրդն ինձ համար կրկնակի է, որովհետև Արցախի անկախության համար երկու սերունդ իր կյանքը զոհել է։

Առաջին սերունդն իմ ընկերներն էին, որոնք 90-ականներին, երբ Արցախն անկախություն ձեռք բերեց, բայց այդ անկախությունը միայն թղթի վրա էր, պետք էր այն նվաճել։ Եվ իմ ընկերները մի րոպե երբեք չմտածելով՝ գնացին և իրենց կյանքի գնով պահեցին այդ անկախությունը։

Եվ թվում էր, թե առաջիկա 30 տարիներին անկախությունն արդեն ամրապնդել էինք, մեկ էլ 2018 թվականը եկավ, և ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Անկախության գլխին մեծ ամպեր կուտակվեցին, և 2020 թվականին հրահրվեց այս պատերազմը»,-Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքին ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։

Նրա խոսքով՝ այս անգամ Արցախը պահելու համար մարտի դաշտ մեկնեցին իրենց տղաները, որոնք կյանքի գնով պահեցին այն անկախությունը, որն այսօր կա, երերուն, բայց կա։

Կարդացեք նաև

«Հիմա մեզանից է կախված այս անկախությունը, մենք կարո՞ղ ենք պահել, ինչպես նայում եմ՝ այս քանակի ժողովրդով չենք կարող պահել։

Մինչև չհավաքվեն գան, ամեն մեկն իր մեջ չզգա, որ այդ վիշտը կարող է նաև իր տունը մտնել, չենք կարող Արցախը պահել, դրա վառ օրինակն այն է, որ ամեն ամիս մի գյուղ հանձնում ենք։

Երեկ սեպտեմբերի 1-ն էր, ու շատ ծնողներ իրենց երեխաներին շատ ուրախ տանում էին առաջին դասարան, լավ-լավ շորեր էին առել, գրքեր։ Բայց այդ ծնողները երբեք չմտածեցին, որ եթե մեկ ամիս առաջ ոտքի կանգնած լինեին, գուցե Աղավնոյում էլ այդ երեխաները գնային դպրոց»,-հավելեց Արա Ռոստոմյանը։

Նա ընդգծեց՝ պետք է համախմբվել, որովհետև այսօր ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն են արդեն կորցնում, թուրքն արդեն Վեդիում քեֆ է անում։

Արա Ռոստոմյանը հիշեցրեց, որ արդեն 5 ամիս է՝ ծնողներով հավաքվել ու պահանջ են դրել, որպեսզի ձերբակալեն առաջին դավաճանին՝ Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս