Բոլոր երգերը երգել են, մնացել էր «Սարի սմբուլ»-ը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ 3 պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանը, Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ են ներկայացրել։ Առաջարկում են, որ ԱԺ պատգամավորները երդվելուց հետո նաեւ ստորագրեն երդման տեքստի տակ։

«Առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումն ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ»,- հիմնավորել են պատգամավորները։ Ինչպես ասում են՝ բոլոր երգերը երգել են, մնացել էր «Սարի սմբուլ»-ը` հետպատերազմական Հայաստանում սա «ամենապահանջված» փոփոխությունն է, որ պետք է կյանքի կոչվի, եւ, փաստորեն, երդման տակ ստորագրության բացակայությունն էր խանգարում, որ մեր երկիրը զարգանար, ու կյանքը նորմալանար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031