Բաժիններ՝

Ուկրաինան և Լեհաստանը կկապի «յուղամուղը»

Վարշավան և Կիևը մտադիր են դեպի բալթյան Գդանսկ նավահանգիստ «յուղամուղի» նախագիծ իրականացնել: Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը։

«Հուշագրի իրականացումը կհանգեցնի ուկրաինական արտահանման մասնակի ապաշրջափակմանը և պարենային անվտանգության բարձրացմանը զարգացող երկրներում, որոնց սպառնում է սովը: Արդյունքում, դա պետք է նվազեցնի միգրացիոն ճնշումը Եվրոպայի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Յուղամուղի գաղափարի իրականացման համար աշխատանքային խումբ կստեղծվի: Մասնագետները կկազմեն երթուղին, կմշակեն պահանջներ և կորոշեն նախագծի տեխնիկական պարամետրերը։ Լեհաստանի նախարարների կաբինետն արդեն համաձայնել է համապատասխան հուշագրի ստորագրմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031