«Ի՞նչ այլ նպատակ է հետապնդում Արզումանյանի այսօրվա ձերբակալությունը». Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «44օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 2 Արցախի պաշտպանության նախարար – Պաշտպանության բանակի հրամանատար՝ Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը:
Պատերազմի ավարտից շուրջ 1 տարի անց Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, ստացել Արցախի հերոսի կոչում:
Պատերազմի ավարտից շուրջ 2 տարի անց Միքայել Արզումանյանը ձերբակալվեց(պաշտոնավարման ընթացքում՝ ԱՀ նախագահի խորհրդական): Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի ժամանակ իր պարտականություննեը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
44 օրերից ընդամենը 12-օրն է Արզումանյանը ղեկավարել ՊԲ-ն, մնացած ժամանակահատվածում այն իրականացվել է Հարությունյանի կողմից:
ՀԻՄԱ ՀԱՐՑ
Արդյոք համակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով քննության է առնվել պատերազմի օրերին Ջալալ Հարությունյանի վարքագիծը,Արդյոք հաշվարկվել են դիրքային և տարածքային կորուստների ՊԲ 2 ղեկավարների կառավարման ժամանակ,
Եվ ի վերջո, բացի ենթադրյալ հանցանքից ի՞նչ այլ նպատակ է հետապնդում Արզումանյանի այսօրվա ձերբակալությունը:
Հ.Գ. ով գիտի հերթում քանի честь տված կա»