Բաժիններ՝

Հունաստանի վարչապետը Եվրոպայի համար արտակարգ ծանր ձմեռ է կանխատեսել

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Եվրոպայի համար արտակարգ ծանր ձմեռ է կանխատեսել և կրկին առաջարկել սահմանել բնական գազի գների առավելագույն շեմը: Միևնույն ժամանակ, նա կրկին կշտամբել է Ռուսաստանին գազի բարձր գների և աննախադեպ գնաճի համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միջազգային իրավիճակը, ցավոք, ծածկված է մութ ամպերով՝ կանխատեսելով արտակարգ ծանր ձմեռ։ Ուկրաինայում պատերազմի կես տարին արդեն անցել է, Ռուսաստանը հարձակվում է ամբողջ Եվրոպայի վրա՝ որպես զենք օգտագործելով բնական գազը, որի գները բարձրացել են 1000 տոկոսով: Դրանք տասն անգամ ավելի բարձր են, քան մինչ ճգնաժամը, ինչը բարձրացնում է էլեկտրաէներգիայի արժեքը, խթանում աննախադեպ գնաճային ճնշումները», – ասել է Միցոտակիսը:

Խոսելով Եվրոպայի տնտեսական խնդիրների մասին՝ Միցոտակիսն ասել է, որ այժմ ժամանակն է իրականացնելու այն, ինչ նա առաջարկել էր իր գործընկերներին ուղիղ յոթ ամիս առաջ՝ սահմանել բնական գազի գների առավելագույն շեմը և տարանջատել բնական գազի և էլեկտրաէներգիայի գները։

«Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է համաեվրոպական արձագանք ճգնաժամին»,- ընդգծել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031