Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը հասել է 6,9 միլիոնի
Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը հուլիսի ընթացքում մեծացել է ավելի քան 300.000-ով եւ հասել 6,9 միլիոնի: Այս մասին հաղորդել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
«(Ուկրաինայում) ներքին տեղահանվածների թիվն օգոստսի 23-ի դրությամբ հասել է 6,9 միլիոնի»,- նշել է ՄՄԿ-ն՝ պազաբանելով, որ հուլիսից իր տունն է լքել ավելի քան 300 հազար մարդ: Հիմնականում խոսքը վերաբերում է Ուկրաինայի հարավում եւ արեւելքում տեղահանված անձանց:
Կազմակարպության տվյալներով՝ աշխատունակ տարիքի տեղահանված անձանց 44 տոկոսն «այս պահին որեւիցե միջոց չի վաստակում»:
Նրանցից լոկ մեկ երրորդն է հայտարարել, որ «աշխատավարձը եկամտի իրենց հիմնական աղբյուրն է», իսկ 24 տոկոսն «ապավինում է պետության օժանդակությանը»:
ՄՄԿ-ի հարցմանը մասնակցած մարդկանց մեծ մասը (70 տոկոս) հայտնել է, որ հարկադրված է տնտեսել, այդ թվում սննդամթերքի հարցում: Հիմնական կարիքների թվում ներքին տեղահանվածները նշում են կանխիկ փողը, դեղորայքը եւ նորոգման ու շինարարության նյութերը:
ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչեւ օգոստոսի 23-ն Ուկրաինայից Եվրոպայի երկրներ է ժամանել ավելի քան 6,85 միլիոն փախստական: Նրանցից ավելի քան 3,93 միլիոնը գրանցվել է այդ պետություններում պաշտպանության եւ օգնության ցուցաբերման շրջանակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: