
Մեքսիկայում գազատար է պայթել

Մեքսիկայի Պուեբլայի նահանգի փրկարարները հաղորդել են Pemex ընկերության գազատարում պայթյունի մասին. միջադեպի վայրը շրջափակվել է 500 մետր շառավղով, իսկ բնակչությանն օգնելու համար գործարկվել է ժամանակավոր ապաստարան:
«Համակարգված աշխատանքի շրջանակներում, որը մենք անցկացնում ենք Ամոսոկում պայթյունի շրջանում, մունիցիպալ իշխանությունների հետ համատեղ ժամանակավոր ապաստարան է բացվել բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար: Մենք կոչ ենք անում՝ ձեզ հեռու պահել միջադեպի վայրից»,- ասվում է Twitter-ում զետեղված փրկարարների բլոգում:
Վթարի վերացմանը մասնակցում են ոստիկանությունը, հրշեջները, Ազգային գվարդիան եւ պաշտպանության նախարարությունը, ինչպես նաեւ Pemex-ի մասնագետները: Արտահոսի վայրը արգելափակված է 500 մետր շառավղով, զոհվածների կամ վիրավորների մասին չի հաղորդվում: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Pemex նավթագազային ընկերության աշխատակիցները գտնվում էին անօրինական ներփորվածքի վայրում եւ զբաղվում էին խողովակների հերմետիկացմամբ:
Գազատարը վնասել են էքսկավատորի անհաջող մանիպուլյացիաներով, սակայն անձնակազմը կարողացել է փախչել նախքան պայթյունը եւ գոչյունով նախազգուշացրել շրջակա տների բնակիչներին: Վնասված երեք շինություններից մեկն ամբողջությամբ այրվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: