«Սերժ Սարգսյանի ելույթի այս հատվածը լավագույն խոստովանությունն ու պատասխանն է այդ երկու վնասակար մտավարժանքներին»․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Վերջին շրջանում որոշ շրջանակների մոտ կրկին գայթակղություն է առաջացել սեփական տկարությունը, անառողջ ամբիցիաները եւ քաղաքական ինֆանտիլիզմը քողարկել «Սաղ Սերժնա մեղավոր» պարբերական նոպաներով։

Դաշտում առկա մեկ այլ սխալ տեսակետ էլ կա, որ պնդում է, թե «Սաղ ժողովուրդն է մեղավոր»։

Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթի այս հատվածը լավագույն խոստովանությունն ու պատասխանն է այդ երկու վնասակար մտավարժանքներին, որոնք շեղում են մեզ բոլորիս հիմնական մեղավորից, ով առիթից օգտվելով, շարունակում է Հայկական պետության ապամոնտաժման իր սեւ գործը։

Մի մոռացեք նրան, հիմնական մեղավորին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031