
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ուշադրություն
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 01-04-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը կբարձրանա ևս 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 01-04-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: