Բաժիններ՝

Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչու են պարեկները Գյումրիում հատուկ միջոց կրառել

Օգոստոսի 29-ին սոցիալական և լրատվական կայքերում «Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել» վերտառությամբ տեղեկություն տարածվեց:

Վերոգրյալի մասին նշենք, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա:

Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի տեխանձնագիր: Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին և դիմադրություն է ցույց տվել: Պարեկները օգտագործելով հատուկ միջոց՝ իրականացրել են վարչական ձերբակալում:

Ծեծի ենթարկելու և «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս