Բաժիններ՝

Ինչպե՞ս կարող ենք պահպանել գեղեցկությունը խնձորի օգնությամբ

Խնձորի մեջ պարունակվող վիտամին C-ն պահպանում է մազերի, մաշկի և եղունգների գեղեցկությունը, իսկ կվերցետինը երկարացնում է երիտասարդությունը, ասել է սպորտային բժիշկ և առողջ ապրելակերպի փորձագետ Ալեքսանդրա Պուրիգան։ Նա Lente.ru-ին պատմել է, թե օրական որքան միրգ է պետք ուտել՝ երկար տարիներ գեղեցկությունը պահպանելու համար։

«Անգլերեն հայտնի ասացվածքն ասում է՝ օրական մեկ խնձորը հեռու է պահում բժշկից: Սակայն առողջ մարդու օրական նորման երկու-երեք խնձորն է»,- մանրամասնել է բժիշկը։ Նա այս մրգերի կանոնավոր օգտագործումը, որոնք հարուստ են B, C, E վիտամիններով, կալիումով, կալցիումով, մագնեզիումով, յոդով և մանգանով, առողջ մնալու հիանալի միջոց է անվանել: Գեղեցկությունը նաև անմիջականորեն կապված է առողջության հետ, վստահ է Պուրիգան: Աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրները կարող են ազդել մաշկի վիճակի վրա, ուստի մաշկաբան-կոսմետոլոգները, սկսելով բուժումը, նախ հիվանդին պետք է ուղղորդեն գաստրո-էնտերոլոգի մոտ՝ բացառելու ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրները: Խնձորը, շնորհիվ մանրաթելի, օգնում է նաև բարելավել աղիների աշխատանքը և նորմալացնել միկրոֆլորայի հավասարակշռությունը,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը։

«Պետք է օրական 25-30 գրամ մանրաթել ուտել։ Միջին խնձորի մեջ դրա քանակը հասնում է չորս գրամի»,- ասել է Ալեքսանդրա Պուրիգան:
Բջջանյութը նաև օգնում է ավելի երկար զերծ մնալ քաղցի զգացումից: Այսպիսով, խնձորն օգնում է չչարաշահել սնունդը, վերահսկել քաշը և պահպանել գեղեցիկ կազմվածքը:

Բացի այն, որ խնձորը համեղ և առողջարար միրգ է, դրանցից ստացված մզվածքն ավելացնում են շամպունների, կոնդիցիոներների և մազերի շիճուկների մեջ՝ որպես խոնավեցնող բաղադրիչ:

Արտաքին տեսքի վրա, ըստ մասնագետի, միշտ բացասաբար է ազդում օքսիդատիվ սթրեսը՝ օրգանիզմի ծերացման և գեղեցկության կորստի հիմնական պատճառը: Խնձորը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարող են փոխհատուցել այդ սթրեսի ազդեցությունը, պարզաբանել է բժիշկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս