«Զաբելի 40–րդ օրն էր». Սիրուշոն դստեր հետ լուսանկար է հրապարակել
Սիրուշոն ու Լևոն Քոչարյանն իրենց դստեր ծննդյան 40-րդ օրը նշել են եկեղեցում. արարողությունն օրհնել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանը։
Սիրուշոն դստեր` Զաբելի հետ լուսանկար է հրապարակել և գրառում արել ինստագրամյան իր էջում։
«Սա մեկ ամիս առաջ էր, Զաբելի 40–րդ օրն էր… Ու այն մեզ համար շատ խորհրդանշական էր… Արարողությունն իր աղոթքով օրհնեց Արցախի թեմի երկար տարիների առաջնորդ, Արցախի հերոս, հաղթանակի խորհրդանիշ Պարգև սրբազանը…», – գրել է Սիրուշոն:
Նրանք մի քանի օր առաջ են վերադարձել Հայաստան, արարողությունն անցկացվել է ԱՄՆ–ի հայկական եկեղեցիներից մեկում։
Հիշեցնենք, որ երգչուհի Սիրուշոյի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լևոն Քոչարյանի դստեր ծնվելու մասին հայտնի դարձավ հունիսի 26-ին։ Նրանք ունեն նաև 2 որդի` Ռոբերտն ու Միքայելը, որոնք նույնպես ծնվել են ԱՄՆ-ում։
Անդրադառնալով դստեր անվան ընտրությանը՝ երգչուհին տեղեկացրել էր, որ Զաբելը իր և ամուսնու մայրիկների՝ Սյուզան Մարգարյանի և Բելլա Քոչարյանի անունների միացությունն է։